211652_close_icon
views-count3995 դիտում article-date 17:16 31-03-2022

ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք 6 մլրդ դրամ բաժինը

Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, եւ մեր լարվածության, մենք բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարո՞ղ են արձանագրել, որ այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»,- դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, հարցրեց վարչապետը:

Ի պատասխան Բադասյանն ասաց. «Այո, գերակատարվել է արդեն իսկ մի քանի օր առաջվա դրությամբ: Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները: Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի մլրդ դրամով գերակատարելու մասին է, այն պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք  բաժինը: Այսինքն մոտ 6 մլրդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք ցուցանիշը: Ինչ վերաբերում է հոռետեսական կանխատեսումներին, դրանք ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում արտահանման մասով»:

Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Չէ, մենք մյուս եռամսյակների մասով էլ չունենք հոռետեսական կանխատեսում: Էդ ուրիշները ունեն, ես շատ լավատեսական եմ տրամադրված, այդ թվում ձեզ հետ ունեցած մեր աշխատանքային քննարկումների արդյունքում:

Իսկ ԵԱՏՄ-ի գումարները այսպես, թե այնպես պետք է ստանանք: Տեխնիկական է խնդիրը»:

Նմանատիպ նյութեր