3299 դիտում
11:28 07-05-2018
Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 մլրդ դրամ մուտքեր, որից 108 մլրդ-ը հարկային, իսկ 22 մլրդ-ը` մաքսային մարմինների կողմից
2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ:
Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները: Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը: Էական աճ է արձանագրվել արտահանման և ներմուծման ծավալներում:
Հատկանշական է, որ մուտքերը ՊԵԿ-ը գերակատարել է 84 և 85 խմբերում ընդգրկված ապրանքերին տրված արտոնությունների, այսինքն՝ դրանց ներմուծումը սահմանին ԱԱՀ-ից ազատելու պայմաններում. այսպես, չորս ամիսների ընթացքում 75 միլիարդ դրամի չափով ներմուծված մեքենասարքավորումների դիմաց տնտեսվարողներից չի գանձվել 15 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է:
Պետական եկամուտների կոմիտե
Նմանատիպ նյութեր
5063 դիտում
15:40 21-12-2017
Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել. ՊԵԿ
1953 դիտում
19:03 01-04-2016
ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր