1457 դիտում
17:28 01-10-2014
Հայաստանը Մաքսային միության երկրների մաքսային կաթսայից կստանա 150-200 մլն. դոլար. տեսանյութ
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը լրագրողների հետ հանդիպումը սկսեց Հայաստանի տնտեսության տնտեսական աճի կանխատեսմամբ, ավելի ճիշտ, Մարկ Հորթոնը ուղղեց իրենց` նախկին տվյալը: Ըստ նրա` Հայաստանն այս տարի կունենա ոչ թե 3.5, այլ 2.5 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճի իջեցումը, Հորթոնը նախ և առաջ պայմանավորում է աշխարհաքաղաքական զարգացումներով: Ուկրաինայում և Ռուսաստանում տեղի ունեցող բացասական երեւույթներն ազդել են Հայաստանի տնտեսական զագացման վրա: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Հայաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժեր է տեսնում գյուղոլորտում, զբոսաշրջության ոլորտում: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը գնահատականներ տվեց նաև 2015-ի բյուջեի մասով: Ըստ Մարկ Հորթոնի` այն ռիսկային չէ: Լրագրողներին հետաքրքրում էր նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ժամկետը: Մարկ Հորթոնը դժվարացավ նշել, թե երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, սակայն նշեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա ՄՄ երկրների մաքսային հարկերի կաթսայից 1 տոկոսի չափով մուտքեր ունենալ պետական բյուջե: Ըստ Մարկ Հորթոնի` ԱՄՀ-ն շարունակելու է գործել Հայաստանում: Այս դեկտեմբերին Վաշինգտոնում ԱՄՀ խորհուրդը քննարկելու է Հայաստանին 17 մլն. դոլար վարկ տրամադրելու խնդիրը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34479]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
14:23 20-03-2015
Վարչապետը մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին
1463 դիտում
17:23 20-03-2015
Երեւանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14- րդ նիստը
7310 դիտում
15:20 28-09-2017
Երևանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստը
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով