211652_close_icon
views-count2337 դիտում article-date 23:30 30-03-2022

Զելենսկին Բայդենին է ներկայացրել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում տեղեկացել է ռուս-ուկրաինական վերջին բանակցությունների ընթացքի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Զելենսկին Բայդենին է  ներկայացրել վերջին տեղեկատվությունը ռուս-ուկրաինական բանակցությունների կարգավիճակի մասին:

«Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուկրաինական կառավարությանը հատկացնել 500 մլն ԱՄՆ դոլարի ուղիղ բյուջետային աջակցություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են պաշտպանական մատակարարումները դեպի Ուկրաինա և դրանք կարևորությունը ընթացող ռազմական գործողությունների ընթացքի համար:

Նմանատիպ նյութեր