Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ:
Նա թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բրիտանիան համոզված է, որ «Eurofighter» կոնսորցիումի բոլոր անդամները կաջակցեն նշված գործարքին:
Նախարար Լեմին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը երախտապարտ է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի՝ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար: Նաև հավելել է, որ «Eurofighter Typhoon» կործանիչների արտահանման և Թուրքիա մատակարարման հարցում առկա են որոշակի առաջխաղացումներ:
Լեմին ընդգծել է, որ չորս գործընկեր երկրներն աջակցում են այս վաճառքին, և Թուրքիայի կողմից «Typhoon» կործանիչների ձեռքբերումը կնպաստի ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցների միջև տասնամյակներ շարունակվող բարեկամական կապերի ամրապնդմանը:
Ermenihaber