211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:43 04-07-2023

Զելենսկին կոչ է արել Բայդենին Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հրավիրել Ուկրաինային անդամակցելու դաշինքին։ Զելենսկիի խոսքերն է մեջբերում ուկրաինական Klymenko Time պորտալը։

«ԱՄՆ նախագահն աջակցում է ՆԱՏՕ-ում մեր ապագային, սակայն հիմա հրավիրելը ոգևորիչ մեծ խթան կհանդիսանա ուկրաինացի զինվորների համար։ Շատ կարևոր է, որ Ուկրաինան հիմա ստանա հրավերը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահ Զելենսկին, վերջին շաբաթների ընթացքում հաճախ են շեշտում, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային դաշինքին անդամակցելու հնարավորություն կտրվի։

Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օրերս հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում։

Նմանատիպ նյութեր