ՊԵԿ-ում մեկնարկել է հնգօրյա աշխատաժողով. Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետի հետ քննարկել են ապրանքների բացթողնման գործընթացին առնչվող հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 28-ից ապրիլի 1-ը մեկնարկել է «Բացթողնման ժամանակի ուսումնասիրում» խորագրով աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետի և մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՄԿ-ում և ԵՄ-ում ՀՀ մաքսային կցորդի աջակցությամբ:
Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել մաքսային ձևակերպումների գործընթացում ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման ընթացքում ի հայտ եկած խնդիրների բացահայտման և դրանց վերացման քայլերը:
ՀՄԿ փորձագետը կներկայացնիառևտրի դյուրացման, ապրանքների տեղափոխման և բացթողնման գործընթացում կիրառվող ժամանակակից գործիքակազմը և քարտեզագրման մեխանիզմները՝մաքսայինծառայողներինփոխանցելովմիջազգայինլավագույնփորձը:
Քննարկումներինհայ մասնագետները կներկայացնեն մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները և արդիականացման ծրագրերը, օրենսդրական կարգավորումները:
Հնգօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է նաև գործնական պարապմունքներ կազմակերպել մաքսային ձևակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանումներում:
Մասնակիցներն արդեն եղել են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, որտեղ հնարավորություն են ստացել հետևել ապրանքների բացթողնման գործընթացին և գործնականում կիրառել ձեռքբերված հմտությունները:
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին