slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՄԿ փորձագետները մաքսային աշխատակիցների հետ քննարկել են ապրանքների դասակարգման վերաբերյալ հարցեր
211652_close_icon

ՀՄԿ փորձագետները մաքսային աշխատակիցների հետ քննարկել են ապրանքների դասակարգման վերաբերյալ հարցեր

views-count5938 դիտում article-date 13:56 09-11-2017
Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնությամբ և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդի ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Ներդաշնակ համակարգի գործնական կիրառում» խորագրով, որի նպատակը Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցների շրջանում սակագնային դասակարգման կարողությունների բարձրացումն է: Աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետները հայ գործընկերների հետ քննարկել են ներդաշնակ համակարգի հիմունքների և ապրանքների դասակարգման հիմնական կանոնների վերաբերյալ հարցեր՝ հնարավորություն ընձեռելով մաքսային ծառայողներին, անհրաժեշտության դեպքում, օրենսդրության շրջանակում հիմնավորելու իրենց դասակարգման որոշումները: Ապրանքների դասակարգման ներդաշնակ համակարգը կիրառվում է ողջ աշխարհում, իսկ նմանօրինակ աշխատաժողովների անցկացումը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով, 21-րդ դարում անհրաժեշտություն է. «Քանի որ այսօրվա բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում պարբերաբար նոր ապրանքներ են ի հայտ գալիս, հետևաբար ժամանակ առ ժամանակ նոր դասակարգման ծածկագրերի անհրաժեշտություն է առաջանում»: Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Նմանատիպ նյութեր