1387 դիտում
22:38 28-02-2023
Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետների հետ քննարկել են ռազմավարական ապրանքների հսկողության առանձնահատկությունները․ ՊԵԿ-ում անցկացվել է քառօրյա դասընթաց
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, փետրվարի 21-ից 24-ը, ուսումնական կենտրոնում մաքսային ծառայության աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են ռազմավարական, այդ թվում՝ երկակի ու ռազմական նշանակության ապրանքների նկատմամբ, ինչպես նաև առևտրի ոլորտում արդյունավետ մաքսային հսկողության առանձնահատկությունները:
Քառօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 30 մաքսային ծառայող՝ մաքսային ծառայության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից։ ՀՄԿ փորձագետները ներկայացրել են ռազմավարական ապրանքների հսկողության ոլորտի միջազգային իրավական բազան, արդյունավետ մաքսային հսկողություն իրականացնելու համար համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները՝ մաքսային ծառայողներին փոխանցելով միջազգային լավագույն փորձը:
Վերապատրաստման ընթացքում գործնական օրինակների միջոցով ներկայացվել են նաև հաճախակի հանդիպող ռազմավարական նշանակության ապրանքային խմբերի նկատմամբ արտահանման վերահսկողութան, ինչպես նաև այս ոլորտում ռիսկերի գնահատման ու հետբացթողումային հսկողության առանձնահատկությունները։
Մանրամասները՝ տեսանյությում ( https://www.youtube.com/watch?v=C9P_ybfjkFY ):
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
754 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը