211652_close_icon
views-count23901 դիտում article-date 16:49 30-03-2022

Մոսկվան մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի․ Պեսկով

Չնայած նախապես հնչած հայտարարություններին՝ Մոսկվան Եվրոպա մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ գազային ոլորտում մատակարարումներն ու դրանց դիմաց կատարվող վճարումները միաժամանակ չեն իրականացվում։

«Այնպես չէ, որ վաղը մատակարարված գազն արդեն պետք է ռուբլով վաճառվի, - հայտարարել է Պեսկովը՝ պնդելով, - «դա տեխնոլոգիապես ձգձգված գործընթաց է»։

Շաբաթասկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը հանձնարարել էր գազի մատարարարումների դիմաց ռուբլով վճարումների մեխանիզմ մշակել մինչև մարտի 31-ը։

Նմանատիպ նյութեր