Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը 1 մլրդ դոլարի զեղչ է արել մատակարարված գազի դիմաց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան համաձայնության են եկել, որպեսզի 2015 և 2016 թվականներին մատակարված գազի համար զեղչ արվի, որը կկազմի 10,25%:
Էրդողանը հայտնել է, որ 2015-ին իր երկիրը Մոսկվային խնդրել էր գազի դիմաց զեղչ անել, սակայն ռուսական կողմը հրաժարվել էր բավարարել այդ պահանջը, որից հետո Անկարան դիմել էր միջազգային արբիտրաժ:
«Երկար քննարկումների արդյունքում ձեռք բերվեց 2015/16 թվականներին մատակարարված գազի դիմաց 10,25% զեղչ անելու համաձայնություն», նշել է թուրքական առաջնորդը՝ ընդգծելով, որ Թուրքիան ետ կստանա այդ երկու տարիներին արած վճարումների տարբերությունը, որը կազմում է մեկ միլիարդ դոլար: