211652_close_icon
views-count2873 դիտում article-date 14:31 30-03-2022

Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում. ԿԳՄՍՆ

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։

«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։

Ջերմոցի ղեկավարման համակարգը, հաշվի առնելով հողի չորության աստիճանը և արտաքին եղանակային պայմանները, օգտագործելով մուտքագրված կարգավորումները, ավտոմատ ջրում է հողը, հովացնում ջերմոցի օդը կամ միացնում ջեռուցում։ Համակարգը նաև գրանցում է աշխատողների մուտքի և ելքի ժամանակը՝ ներկայացնելով դրա մասին տվյալներ։ Գրանցվում և պահպանվում են նաև ջրելու ժամանակի վերաբերյալ տվյալները։ Ջրի պաշարի ոչ բավարար լինելու դեպքում ավտոմատ էլեկտրոնային նամակ է ուղարկվում նախօրոք մուտքագրված հասցեին։ Հնարավոր է հեռավար հետևել ջերմոցի աշխատանքին և ղեկավարել այն։

Նմանատիպ նյութեր