1312 դիտում
16:30 30-03-2021
«Ֆիզմաթ-Հայաստան» թիմն արժանացել է մեդալների Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում 2021 թվականի մարտի 22-28-ը առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն էին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարգսյանը։
Մրցույթի թեժ պայքարի ընթացքում մասնակից թիմերը կատարել են փորձի փոխանակում, միմյանց են հաղորդել իրենց գաղափարները և ձեռք են բերել նոր գիտելիքներ։ Մրցույթի անցկացման օրերին կազմակերպվել են առցանց դասընթացներ, էքսկուրսիաներ, խորհրդատվություններ միջազգային մասնագետների հետ։
Հայկական թիմը մրցույթի շրջանակում ներկայացրել է երեք նախագիծ՝ «Խելացի տուն», «Բիոնիկ ձեռք», «Դաշնակահար ռոբոտ». բոլոր նախագծերն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմն արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալի.
առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «Խելացի տուն» անվանակարգում՝ «Խելացի տուն» նախագիծը,
առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «3D մեխանիկա» անվանակարգում՝ «Բիոնիկ ձեռք» նախագիծը,
երկրորդ տեղ՝ արծաթե մեդալ. «Կիբեռնետիկական արվեստ» անվանակարգում՝ «Դաշնակահար ռոբոտ» նախագիծը:
Ինչպես նշում են մասնակիցները, մրցույթ-փառատոնը միջազգային հարթակում իրենց ուժերը չափելու և նոր գիտելիքներ ստանալու հիասքանչ հնարավորություն էր։

Նմանատիպ նյութեր
2873 դիտում
14:31 30-03-2022
Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում. ԿԳՄՍՆ
3232 դիտում
17:16 18-07-2015
«Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատվիրակները վերադարձել են հաղթանակով
4045 դիտում
13:17 16-08-2021
Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch