Հայաստանի մասնակիցը «Ծով և հիշողություն» երգի միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնում արժանացել է մրցանակի
Ս. թ. մայիսի 3-4-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել «Ծով և հիշողություն» երգի միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնն անցկացվում է 1998 թվականից, որին մասնակցում են տարբեր երկրների կատարողներ` ներկայացնելով իրենց ժողովրդական երգարվեստը:
Այս տարի մրցույթին Հայաստանից մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, ժողովրդական երգի կատարող Հայկ Մխոյանը: Շնորհալի երիտասարդը հայ աշուղական երգարվեստը մրցույթում ներկայացրել է արժանվույնս և միջազգային ժյուրիի կողմից արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչման: