211652_close_icon
views-count1427 դիտում article-date 13:30 29-07-2014

«Եվրո Ֆոլկ-2014» միջազգային ֆոլկլորային մրցույթ-փառատոնում «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթն արժանացել է Ոսկե մեդալի և դիպլոմների

2014 թվականի հուլիսի 3-13-ը Եվրոպայում (Չեխիա-Պրահա և Բուլղարիա-Բուրգաս) կայացել է «Եվրո Ֆոլկ-2014» միջազգային ֆոլկլորային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցած 36 երկրի արհեստավարժ խմբերից հայաստանյան մասնակից՝ «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար Մարգարիտ Շահինյան) հանձնաժողովի կողմից արժանացել է Ոսկե մեդալի և հինգ դիպլոմի: Համույթն իր 17-օրյա շրջագայության ընթացքում իրականացրել է նաև մի շարք համերգային ծրագրեր եվրոպական քաղաքներում, ինչպես նաև Թուրքիայի պատմական հայկական տարածքներում և Ստամբուլում:

Նմանատիպ նյութեր