211652_close_icon
views-count1281 դիտում article-date 12:12 29-03-2022

ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Դոլմաբահչեի պալատ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղ տեղի կունենան կողմերի  բանակցությունները, հայտնում է tass.ru-ն։

Ավելի վաղ Դոլմաբահչե ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչ երկկողմ բանակցությունները տեղի կունենա կարճատև եռակողմ հանդիպում։ 

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին։

Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։

Նմանատիպ նյութեր