211652_close_icon

Հայաստանի պատվիրակությունը ժամանել է Փարիզի «Հաշմանդամների պալատ»՝ վերջին հրաժեշտը տալու Ազնավուրին

views-count6610 դիտում article-date 12:50 05-10-2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ժամանեցին Փարիզի «Հաշմանդամների պալատ», որտեղ անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ «[url=https://armenpress.am/arm/news/949836.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

Նմանատիպ նյութեր