211652_close_icon
views-count41406 դիտում article-date 15:30 25-03-2022

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները բազմաթիվ թմրամիջոցներ պահողների և օգտագործողների «գլխին դարձել են մահակ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 24-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները հերթական անգամ ստացված օպերատիվ տվյաներով հայտնաբերել են թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մի քաղաքացու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալը հավաստի է եղել, ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման ենթարկված Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Դ-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.53 գրամ կշռով մուգ շագանակագույն զանգված։ 

Փաստերի ճնշման տակ Դավիթ Դ-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ, և այն պատկանում է իրեն՝  իր օգտագործման համար։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Դավիթ Դ-ն բաց է թողնվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները մայրաքաղաքում հայտնի են այն բանում, որ անզիջում պայքար են տանում ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ, ու շատ հանցագործներ այլևս չեն համարձակվում Դավիթաշենում զբաղվել հակաօրինական նման գործով և ասում են. «Եթե Դավիթաշենում համարձակվես նման բան կատարես, ապա քրեական հետախուզության խմբի օպերները տաք հետքերով կապացուցեն հայտնի՝ «գողի ու ...  օրն է 40 օր» խոսքը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր