1634 դիտում
09:37 23-03-2022
ՔՊ-ականները պայմանավորվել են` ինչ հարցեր այսօր կուղղեն Փաշինյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը:
Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3771 դիտում
13:05 22-05-2015
Ինչո՞ւ սյունեցի գործարարը չի բացառում, որ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի դեմ մահափորձի սլաքը կուղղեն իր վրա
10061 դիտում
22:26 12-12-2020
Հրանտ Բագրատյան. Ասում են, պայմանավորվել ենք, որ այս գյուղերը մեզ պիտի տաք. Նիկոլ, էլ ի՞նչ ես պայմանավորվել
960 դիտում
09:37 19-06-2019
Ինչո՞ւ «Իմ քայլ»-ականները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին. ամեն ինչ կանխորոշվա՞ծ էր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»