211652_close_icon
views-count4203 դիտում article-date 13:05 22-05-2015

Ինչո՞ւ սյունեցի գործարարը չի բացառում, որ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի դեմ մահափորձի սլաքը կուղղեն իր վրա

Գործարար, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիցկայի դեմ մահափորձի գործով կատարվածի սլաքը վրեժխնդրությունից դրդված կուղղեն իր վրա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը: Իսկ պատճառը այն է, որ գործարարը հաճախ եւ շատ սուր է արտահատվել Սուրեն Խաչատրյանի հասցեին: Տիգրան Կարապետյանը, արձագանքելով մեր հարցին, նշեց, որ նման մտավախություն կա, որովհետեւ առաջին դեպքը չէ, երբ իր ընտանիքի եւ մտերիմների հետ կապված տարբեր քրեական գործերով ցուցմունքներ են գրում: «Բուդաղյան Ավոյի սպանությունից հետո էլ իմ վրա կեղծ ցուցմունք էր գրվել ու ինձ էլ էին փորձում ներքաշել այդ գործի մեջ: Սաֆարյան Յուրայի դեմ կեղծ ցուցմունքներ գրվեցին, հատուկ քննչականում քրեական գործ հարուցվեց, հետո կասեցվեց: Ուզում եմ ասել՝ սա առաջին դեպքը չի: Հիմա էլ տարբեր ելույթներ են ունենում, իբր սպառնացել եմ եւ նման սլաքներ են ուղղորդում»,-ասաց Տիգրան Կարապետյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Սուրեն Խաչատրյանը իրեն երբեւիցե հանդիպելու առաջարկ չի արել, քանի որ պատասխանը բացասական կլիներ, իսկ վերջին միջադեպի օրը ինքը եղել է ընկերությունում: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Ավտոմեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր