211652_close_icon
views-count1976 դիտում article-date 15:56 22-03-2022

«Մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա». Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. Aravot.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքը համարում է անհեթեթ, հայտնում  aravot.am-ը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ենթադրյալ կաշառքի գործով այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ առնչություն չունի։

«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող։ «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չեմ ճանաչում։ Ինձ համար հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչարարատնտեսական և տնօրինչական իրավասություններ։ Կա Սահմանադրություն, որտեղ հստակ նշված են իմ լիազորությունները։ Եվ ես չեմ հասկանում, թե տվյալ դեպքում իմ ո՞ր լիազորություններն եմ օգտագործել կամ չեմ օգտագործել։ ՀՀ նախագահը նույնիսկ չի տնօրինում նախագահականի բյուջեն, որևէ երկրի նախագահ նման լիազորություն չի ստանում», – ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր