2445 դիտում
16:43 27-11-2014
Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում և իր հերթին հետաքրքրվում է, թե ում է պատկանում 29 մլն դրամը, ում է հասցվել վնասը և ում պետք է վերադարձվի
Ուսումնասիրելով ՀՀ եւ ՌԴ քրեական օրենսգրքերը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալը պետք է հրաժարվի իր դեմ ներկայացրած մեղադրանքից: Այս մասին այսօր Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վազգեն Խաչիկյանը:
«Նախ, մեղադրողը չի անդրադարձել, թե ում է պատկանում այս 29 մլն դրամը, ում է հասցվել վնասը եւ ում պետք է վերադարձվի: Չկա ապացույց նաեւ շահադիտական նպատակներ ունենալու մասին»,- ասաց Վ. Խաչիկյանը եւ ավելացրեց, որ դեռ վերջին ճառի իրավունքով էլ է հանդես գալու:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Վազգեն Խաչիկյանի համար մեղադրողը 13 տարվա ազատազրկում է պահանջել: Հովհաննես Գրիգորյանի համար մեղադրողը՝ 5,5, Աշոտ Աբրահամյանի համար` 6,5, Վահագն Խաչատրյանի համար՝ 5,5, Վիգեն Գեւորգյանի համար՝ 4,5, Սամվել Էլբակյանի համար՝ 5, Հովհաննես Հովհաննիսյանի համար՝ 5,5, Սարգիս Սարգսյանի համար՝ 4,7, Արթուր Սուքիասյանի համար՝ 4,6, Համլետ Մարտիրոսյանի համար՝ 4, Հրանուշ Դանիելյանի համար՝ 4 տարվա ազատազրկում պահանջեց:
Միաժամանակ առաջարկեց պայմանական պատիժը չկիրառել՝ սահմանափակվելով 1 տարի փորձաշրջանով, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի համար էլ մեղադրողը 4 տարվա ազատազրկում:
Իսկ ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացրել էր, որ գործով հոկտեմբերի 2-ին դատաքննությունն ավարտվել էր: Վազգեն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, մի շարք պաշտոնատար անձանց՝ Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Արթուր Սուքիասյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի հետ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում յուրացրել էին են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Ընդհանուր առմամբ Վազգեն Խաչիկյանը, ըստ մեղադրական եզրակացության, խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Նմանատիպ նյութեր
16182 դիտում
11:52 28-09-2017
Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել
6904 դիտում
16:48 18-08-2017
Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ
Այս բաժնից
790 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1201 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը