211652_close_icon
views-count14495 դիտում article-date 12:26 07-02-2015

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, շատ նյարդայնացած, սթրեսային վիճակում է և իրեն մեղավոր չի ճանաչում

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, արդեն նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, շատ նյարդայնացած վիճակում է գտնվում, իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանի խոսքով՝ Հ. Հակոբյանը պատրաստ է 7 դրվագներից 5-ի գումարը մուծել, որը մոտ 80 միլիոն դրամ է կազմում, սակայն մյուս 2 դրվագով, որոնց գումարը մոտ 450 միլիոն է կազմում, սկզբունքորեն հրաժարվում է վճարել, քանի որ դատարանում հարկայինի ակտերով վիճարկել է: Պատրաստ է վճարել, եթե դատարանը դրա անհրաժեշտությունը գտնի: Նրա առողջական վիճակը կայուն ծանր է, քանի որ սրտի եւ ճնշման հետ կապված խնդիր ունի, որին գումարվել է նաեւ նյարդային, սթրեսային վիճակը: Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ պատարստվում են երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Փետրվարի 4-ին ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/04/42052/]Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր[/url], որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել են օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր