1237 դիտում
15:57 22-03-2022
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը: Սեմինար-միջոցառումը կազմակերպել էին Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն:
Միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Օրհուս կենտրոնի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի, Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի, Գեղանիստի հիմնական դպրոցի ներկայացուցիչները:
Ջրի համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին: Այն սահմանվել է 1992 թ-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Ջրի համաշխարհային օրվա խորհուրդն է հրավիրել հանրության ուշադրությունը քաղցրահամ ջրի սահմանափակության և կարևորության վրա: 2022 թվականին ուշադրության կենտրոնում ստորերկրյա ջրերն են՝ «Անտեսանելի ռեսուրս, որի ազդեցությունը տեսանելի է ամենուր»:
«Բնական ռեսուրսների մեջ, նախ և առաջ, գնահատում ենք ջուրը, այն անփոխարինելի է: Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում: Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է», - ասաց Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:
«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ Հայաստանն ունի տարեկան մոտ 4 միլիարդ խմ ստորգետնյա ջրային պաշար: «Ամենամեծը՝ Արարատյան արտեզյան ավազանն է, որը հարուստ է բարձրորակ ստորերկրյա ջրերով։ Արարատյան ավազանի ջրերը պիտանի են խմելու համար` առանց լրացուցիչ մաքրման, և դրանք համարվում են մեր երկրի համար խմելու ջրի ռազմավարական պաշար», - ասաց նա:
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, «Վեոլիա ջուր» ընկերության բնապահպան, հիդրոերկրաբան Արտաշես Աղինյանը ներկայացրեց Երևանի ջրօգտագործման ապահովման համար ջրաղբյուրները և դրանց հիդրոերկրաբանական պայմանները: «Երևանի ջրամատակարարումն իրականացվում է միայն ստորերկրյա ջրերի ջրառով: Այստեղ մենք առավելություն ունենք, քանի որ ստերորկրյա ջրերն ավելի կայուն են, մաքուր և պաշտպանված մարդածին ազդեցությունից», - ասաց նա:
Արտաշես Աղինյանը նաև անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանի խնդիրներին. «Հայաստանում խմելու ջրամատակարարման համար կատարվում է մոտ 21 հազար լիտր/վրկ ջրառ, իսկ Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների համար՝ 25 հազար լիտր/վրկ, ավելի շատ, քան ամբողջ Հայաստանի խմելու ջրամատակարարումը: Արարատյան դաշտավայրը համարվում է ապագա սերունդների շտեմարան, և մենք պետք է այդ ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործենք, միայն որպես խմելու ջուր»:
«Համաշխարհային ջրի պաշարներն այսօր անսպառ չեն, հատկապես՝ քաղցրահամ ջրերի: Կարևոր է աշակերտի էկոլոգիական դաստիարակության առանցքում դրվի այդ հարցը՝ ինչպես օգտագործել և խնայել քաղցրահամ ջուրը: Մենք ունենք քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար՝ Սևանա լիճը, որը պետք է պահենք ու պահպանենք», - ասաց Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը։
Միջոցառման ժամանակ Արևիկ Հովսեփյանը մանկավարժներին նվիրեց «Ջրային էկոհամակարգերի բաղադրիչները» գրքերի հավաքածուն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
22:27 08-04-2015
«Կորած անցյալի հավերժ վկաներ» խորագրով ցերեկույթ` Երկրաբանական թանգարանում
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»