55111 դիտում
11:42 22-03-2022
Ձեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Գևորգ, այս վայրը քո ու մյուս լեգենդներ Ռաֆայելի և Ազատի ներկայությամբ մեզ հիշեցնելու է՝ պատերազմում դուք չե՛ք պարտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան 44-օրյա պատերազում իր հերոսները տվեց նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանը։ Մարտի 20-ին Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 53 տան մոտ էին հավաքվել 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Գևորգ Մանուկյանի, Ռաֆայել Օվսեյանի և Ազատ Մաջարյանի հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներին մասնակցած հերոսներ, Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, զինվորներ, Մարշալ Բաղրամյանի զորամասի ծառայողներ, հյուրեր՝ հանրապետությունից և Արցախից։
Այսուհետև նշված փողոցում Գևորգ Եղիշեի Մանուկյանի ընտանիքի կողմից նախաձեռնած և իրականացրած հուաբուր խաչքարը խորհրդանշելու է 3 հերոսների՝ Գևորգի, Ռաֆայելի և Ազատի ներկայությունը։
Մինչ խաչքարի օծումը, որը կատարվեց հոգևորականի կողմից, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հիշատակը։
Այդ օրը նաև նշվում էր Գևորգի ծննդյան 20-ամյակը։ Ներկաները խաչքարի բացումից հետո ծաղիկներ խոնարհեցին ու իրենց զրույցներում ասում էին. «Հայաստանում չկա այնպիսի վայր, որը տված չլինի իր հերոսին կամ հերոսներին։ Մեր թաղամասն էլ անմասն չմնաց ու այդպես էլ պետք է լիներ, որովհետև կշեռքի նժարին դրված էր Արցախի ու Հայաստանի լինել-չինելու հարցը։ Բազմաթիվ առյուծածին մայրերի արծիվ ու առյուծ, հերոս ու լեգենդ դարձած հայորդիներ մինչև վերջին շունչը պայքարցին հող-հայրենիի համար։ Մենք գիտենք, որ Գևորգը, Ազատը և Ռաֆայելը մյուս նահատակված լեգենդների նման կռվում չեն պարտվել։ Նրանք հաղթել են։ Պատերազմը պարտվել են որոշ քաղաքական գործիչներ ու դիվանագետներ։ Այսուհետև Մանուկյանների ընտանիքի կողմից բարեկարգված ու կառուցված հուշաղբյուր-խաչքարի վայրը մեզ համար դառնալու է սրբատեղի։ Ամեն անգամ այստեղով անցնելիս ու ծաղիկներ խոնարհելիս կատարելու ենք նաև խնկարկում, որպեսզի խնկի բույրը հասնի մինչև երկինք՝ մեր հերոսներին, որովհետև վստահ ենք, որ նրանք հիմա մեզ պաշտպանում են երկնքից, ինչպես որ պաշտպանում էին Արցախն ու Հայաստանը։ Ինչո՞ւ որոշվեց, որպեսզի հենց այս վայրում կառուցվի հուշաղբյուր-խաչքարը, որովհետև այդ 3 չարաճճի, բայց մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, թաղամասի թասիբը միշտ բարձր պահած Գևորգը, Ազատն ու Ռաֆայելը իրենց մանկությունն անցկացրել են նաև այս փողոցում։ Ու հիմա մեզ համար սուրբ դարձած վայրում՝ ի լուր աշխարհի, ասում ենք՝ ծնունդդ շնորհավո՛ր, լեգենդ դարձած մեր հերոս Գևորգ։ Քեզ ու Ազատին և Ռաֆայելին, ինչպես նաև բոլոր նահատակված հերոսներին բացակա չենք դնի, ու ձեր հիշատակը սերնդեսերունդ վառ պահելու համար պարտավորվում ենք ամեն օր, ամեն շաբաթ հիշել ձեր կարճ, բայց հերոսական սխրագործությունների մասին պատմել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
***
Գևորգ Եղիշեի Մանուկյան
Ծնվել է 2002 թ֊ի մարտի 20֊ին, Երևանում։ 2007֊2008թթ֊ին հաճախել է Երևանի թիվ 7 մանկապարտեզը։
2008֊2014թթ հաճախել է Գ. Նարեկացու անվան 137 հիմնական դպրոց։ 2014֊2020 թթ հաճախել է Գ. Զոհրաբի անվան 97ավագ դպրոց։
Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ ըմբշամարտի, լողի, սպորտային ակռոբատիկայի, բասկետբոլի, հեծանվասպորտի և շախմատի։ Նշված սպորտաձևերից ստացել է տարբեր պատվոգրեր եվ մեդալներ։
Հաճախել է ԹՈՒՄՈ ստեղծարարար կենտրոն։
2020 թ֊ի ամռանը զինակոչվել է բանակ։ Ծառայել է Հոկտեմբերյանի տանկային զորամասում՝ որպես վարորդ֊մեխանիկ։
Հուլիսի 16-ը հիշարժան օր էր. Գևորգը գնաց բանակ։
Տանեցիները մեծ հպարտությամբ ու հույսով, որ երկու տարին շուտ կանցնի, ճանապարհեցին Գևորգին, բայց ճակատագիրը այլ պլաններ ուներ, եվ երկու տարին փոխվեց հավերժության։
Կարոտը մեղմելու միակ տարբերակը զանգելն էր։
Մոր հարցերին թե՝ Ո՞նց ա, Գև, հարմարվե՞լ ես , ի՞նչ է պետք քեզ, մշտապես ասում էր՝ «մամ, սաղ լավ ա, էդ դուք ասեք՝ ձեզ ի՞նչ ա պետք, ես ստեղից ձեզ ուղարկեմ»։
Ոգևորությամբ պատմում էր՝ ինչպես է տանկ նստում, մանրևներ անում ու ինչպես են անցնում բանակում իր օրերը…
Գևորգ Եղիշեի Մանուկյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է Որոտանի (Կուբաթլու) համար մղվող համառ մարտերին։
Գևորգը 2-րդ դասակի կազմում ծանր հրետակոծության պայմաններում հասնում է նախորոշված պաշտպանության շրջան։
Հասկանալով, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտը անխուսափելի է, դասակի հրամանատարը հրամայում է փորել անհատական խրամատներ, նախապատրաստել զենքերն ու զինամթերքը մարտի։
Դասակի առաջին ջոկին, որի կազմում էր նաև Գևորգը, խնդիր է առաջադրվում դիրքավորվել դասակի աջ թևում, որտեղից պետք է բացառվեր հակառակորդի գրոհող ստորաբաժանումների թևանցումը և մխրճումը դեպի մեր թիկունք։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 07։00-ի սահմաններում հակառակորդը սկսում է լայնածավալ հարձակում։
Հրետանային կրակի տարափի ներքո դասակը համառ մարտ է վարում։ Գևորգը տեսնելով հարևան դիրքում գտնվող գնդացրորդին վիրավոր վիճակում՝ ցույց է տալիս առաջին բուժօգնություն, կազմակերպում մարտի դաշտից նրա տարահանումը։
Վերցնում է համածառայակից ընկերոջ գնդացիրը և ճնշում հակառակորդի առաջ շարժվող ուժերի գրոհը։ Օգնում է նաև ջոկի նռնականետորդին բեկորային ականներով 250 մետր հեռավորության վրա գտնվող, քողարկված հակառակորդին ոչնչացնել։
Ժամը 13։00-ի սահմաններում հակառակորդը ձախողված հետ է նահանջում։
Մարտական գործողությունների ողջ ընթացքում հզոր հայորդին չի երկմտում, համարձակ ու վճռական գործողություններով ոգևորում է ընկերներին ու հաջողությամբ ավարտի հասցնում մարտը։
Թշնամին դիրքերը գրավելու ձախողված փորձերից հետո հոկտեմբերի 22-ին վերսկսում է ակտիվ հրետակոծությունը, որի ժամանակ Գևորգը բեկորային վիրավորում է ստանում ու անմահանում հայրենի սահմանները պաշտպանելիս։
Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության, քաջության և անձնազոհության համար շարքային Գևորգ Եղիշեի Մանուկյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով եվ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
***
Ռաֆայել Արմանի Օվսեյան
Ծնվել է 2001թ.-ի սեպտեմբերի 17-ին, Երեւանի Շենգավիթ համայնքում։
Չորս տարեկանում հաճախել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր, վեց տարեկանում ընդունվել է Գարեգին Նժդեհի անվան Հ. 161 հիմնական դպրոց։
Ավարտելուց հետո երկու տարի սովորել է Հ.97 ավագ դպրոցում, եւ մեկ տարի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցում։
Ռաֆայելը հաճախել է նաեւ լողի եւ ֆուտբոլի։
Նա տան առաջնեկն էր, նա շատ սրտացավ եւ շատ ընկերասեր էր։
Ռաֆայելը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։
Բոլորից շատ առաջնային էր համարում քույրիկին։
Ռաֆայելը եղել է ամենալավը իրեն ստանձնած դերերում. եղել է, թե լավ Զինվոր, թե լավ ընկեր, թե լավ որդի եւ լավ եղբայր։
2020թ-ի հունվարի 15-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականում։
Շարքային Օվսեյան Ռաֆայելը ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է միայն դրական կողմերով։
Ռաֆայելը գերազանցորեն կատարել է իր առջեւ դրված մարտական բոլոր խնդիրները, ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին եւ ոչ մի րոպե չի երկնչել , չի վախեցել թշնամուց։
Սեպտեմբերի 27-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը դասակի կազմով ոչնչացրել են 25-ից ավելի մարդկային խմբեր, մեծ քանակությամբ զինտեխնիկա, 4 տասնյակից ավել զրահապատ մեքենաներ, բազմաթիվ այլ ռազմական տարրեր։
Հոկտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը Առաքել եւ Ծամձոր գյուղերում զբաղեցրել են կրակային դիրքեր։
Հոկտեմբերի 7-ին զբաղեցրել են կրակային դիրքը ՝ Թոզարան կոչվող տեղամասում, խոցել են կենդանի ուժ, կրակային միջոցներ եւ նույն օրը հակառակորդի կողմից արձակած արկի պայթունից Ռաֆայելը ստացել է բեկորային վիրավորում։
Ռաֆայելին տեղափոխել են Հադրութի շրջանի Տող գյուղ, այնուհետեւ տեղափոխել են Ազոխ գյուղի զինհոսպիտալ, որտեղ էլ զոհվել է։
Ռաֆայելը նվիրված էր իր ընկերներին, ոչինչ չէր խնայում նրանց համար, այնպես էլ չխնայեց հայրենիքի համար։
Ռաֆայել Օվսեյանը 2020 թ.-ի մարտական գործողությունների ընթացքում կատարած սխրանքների համար հետմահու պարգեւատրվել է ԱՀ «Մարտական Ծառայություն» պետական մեդալով, «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշանով եւ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
***
Ազատ Մելքոնի Մաջարյան
Ազատ Մելքոնի Մաջարյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում:
Կյանքը անցկացրել է Շենգավիթում, իր հետքը թողնելով այնտեղ: 3 տարեկան հասակում հաճախել է «Ինչուիկ», որտեղից էլ սկսվել է նրա ճանապրհը դեպի ապագա:
Ազատը դեռ փոքրուց եղել է շատ խելացի և աշխատասեր, բոլորը հիացել են նրա կարողություններով:
Նրա մայրը՝ Նարինե Գրիգորյանը, միշտ պարծեցել է Ազատով;
«Ազատս յուրահատուկ երեխա էր: Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ նրան», այսպիսի բառերով է նա շարունակում իր կյանքը առանց Ազատի:
2006 թ. սեպտեմբերին Ազատը ընդունվում է Գր. Նարեկացու անվան N-137 հիմնական դպրոց:
Դպրոցի ուսուցիչները պաշտել են Ազատին, առանձնացրել են նրան բոլորից:
Ազատը շատ ճարպիկ էր, սիրում էր խոսել դասերի ժամանակ: Ուսուցիչները բողոքում էին մայրիկին, սակայն մայրը ընդունում էր իր սիրելի երեխայի թուլությունը:
Լինելով շատ բարի երեխա՝ ամեն կերպ փորձում էր օգնել իր դասընկերներին։
Գրավոր աշխատանքների ժամանակ Ազատը բարձր կարդում էր հարցերը, և բարձր պատասխանում էր այդ հարցերին, որպեսզի բոլորը կարողանան բավարար գնահատական ստանալ», -միայն ժպիտով են պատմում Ազատի ուսուցիչները:
2014 թ. ապրիլի 2-ին Աշակերտական գիտական ընկերության կողմից ստանում է գիտակի կոչում, փայլուն կերպով ներկայացնելով «Աշխարհի ամենափոքր պետությունները» թեմայով պատրաստած իր ռեֆերատը:
Նույն հաջողությանը հասնում է 2015 թ. փետրվարին:
«Գրականություն» առարկայից պաշտպանում է ռեֆերատ, որի համար ստանում է հանրագիտակի կոչում:
2015 թ. ավարտում է Գր. Նարեկացու անվան N-137 հիմնական դպրոցը:
Նույն թվականի սեպտեմբերին ընդունվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի հոգեբանության բաժինը: Վարժարանում նույնպես ձեռք է բերել մեծ համբավ:
Բոլորը սիրել են և հիացել են Ազատով:
Նրա ունակությունները ստիպում էին դասախոսներին ներել նրա բոլոր արարքները:
«Երբեք նրանից բողոք չեմ լսել: Ծնողական ժողովներից վերադառնում էի մի հարցով:
Ազա՛տ, ինչու՞ քեզնից չեն բողոքում:
Տղաս պատասխանում էր, որ ուղղակի հեշտությամբ էր կարողանում շահել դասախոսների սիրտը:
Նրա ճարտար լեզուն կարող էր գերել նույնիսկ քարին»,-ասում է մայրը:
2018 թ, ավարտել է վարժարանը:
Նույն թվականին ընդունվել է ԵՎրոպական համալսարանի կառավարում բաժինը: Նրա պատմության գիտելիքները հասել էին գագաթնակետի:
Ոչ մեկ չէր կարողանում մրցակցել նրա հետ: Սովորելով ընդհամենը 4 ամիս՝ մեկնում է բանակ:
Ազատ ունեցել է սրտի բնածին արատ, սակայն դա չի հանդիսացել խոչընդոտ, այլ հակառակը, ուժ է տվել Ազատին հայրենիքին ծառայելու:
Ծառայել է Արցախի Հանրապետութունում՝ Մարտունի 2 զորամասում: Սրտի արատը իրեն մոռացնել չի տվել: Բանակում առաջացել են խնդիրներ, սակայն Ազատը, մինչև վերջ որոշել է ծառայել հայրենիքին:
Ազատը մասնակցել է 44-օրյա պատերազմին: Պատերազմի թեժ օրերին չի կորցրել իրեն և պայքարել է, մինչև վերջին շունչը:
Նրա հետ կռվող կամավորները չեն կարողանում հիշել Ազատին առանց արցունքների:
«Ազատին խնդրում էինք մնալ բլինդաժում, բայց նա մի պատճառ էր գտնում նորից դիրքեր բարձրանալու համար:
Պատճառաբանում էր, թե չի կարող վերադառնալ տուն և ասել, որ ինձ թույլ չտվեցին պայքարել»:
Վիրավորվել է, սակայն հրաժարվել է բուժօգնությունից. «Եթե ես գնամ, ո՞վ տղերքի դին կհասցնի իրենց ծնողներին»:
2020 թ. հոկտեմբերի 24 ին, չլրանալով 20 տարեկանը, ավարտվեց նաև Ազատի կյանքի ճանապարհը։
Նրա վերջին խոսքերն էին «Մմորս լավ կպահե՛ք, ծնունդիս էլ կենացս կխմե՛ք»:
Ազատ Մելքոնի Մաջարյան հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից արիության և խիզախության համար «Մարտական ծառայությու» կրծքանշանով և Մանկավարժական համալսարանի կրծքանշանով:
Նրա ընկերները մեծ ցավով, բայց նաև պատվով են հիշում Ազատին:
Ամուր կանգնած են նրա ընտանիքի կողքին և պատրաստ են օգնել ամեն հարցում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 450+
450+