64834 դիտում
15:58 03-11-2021
Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս.Արմավիր քաղաքում 44-օրյա պատերազմում նահատակված էրիկ Աբրահամյանի հիշատակին տեղի ունեցավ մեծարման երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում խնկարկման ու ծաղիկների խոնարհման օր էր:
Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա Էրիկ Աբրահամյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 3 պատերազմներում հերոսաբար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների առյուծածին մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Էրիկի դպրոցի կոլեկտիվից և Արմավիրի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ:
Այսօր արմավիրցի Էրիկը, որ արդեն ողջ մարզում հայտնի է որպես հերոս, պետք է դառնար 20 տարեկան:
Վերջին անգամ՝ մեկ տարի առաջ այդ օրը, խոսեց ծնողների հետ, ընդունեց շնորհավորանքներ, իսկ արդեն հաջորդ օրը թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակումից հետո մահացու վիրավորում է ստանում ու կարճ ժամանակում ծառայության մեջ սիրված Էրիկը բռնում է հավերժի ճամփան:
Երեկ պանթեոնում ոչ միայն խնկարկում ու ծաղկեդրում տեղի ունեցավ այլև ներկաները ճիշտ է, մեծ ցավով, սակայն հպարտությամբ էին խոսում Էրիկի մասին, ասելով. «Մենք նրան ու նրա նման բոլոր հերոսներին, ովքեր զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը տվեցին մեր կյանքի համար»:
Ապա հերոսի ծննդյան առթիվ Արմավիր քաղաքի «PH» ռեստորանային հանալիրում տեղի ունեցավ մեծարման երեկո:
Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի 2-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, ըմբշամարտ և Չինական բոքս։
Էրիկը սովորում էր ՏԱՏՀ-ի Ֆինանսներ բանկային գործ և ապահովագրություն բաժնում՝ երկրորդ կուրսում։ 2019թ.-ին կիսատ թողնելով ուսումը, Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3-ում։
Էրիկը հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով, Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։
Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։ Նրան ճանաչում էին (Գարադոկցի Էրո) մականունով։ Էրիկը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում։ Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար բարձր գերբարձր պատասխանատվությամբ։
Նոյեմբերի 2- ին՝ իր ծննդյան օրը, Էրիկը վերջին անգամ է խոսել ծնողների, բոլոր հարազատ, բարեկամների ու ընկերների հետ։ Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր. «Նորմալա, մամ, մեր մոտ չեն կրակում», այն ինչ մայրը լսում էր կրակոցների ձայնը։ Հերթական զանգի ժամանակ ծիծաղելով ասել է՝ մամ, AKS ավտոմատով ԱԹՍ եմ խփել…սկսեցի արտասվել, ասաց՝
-Մա’մ, մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մամաները չեն լացում․․․Ծննդյան օրը՝ նոյեմբերի 2- ին, զանգել է բոլոր հարազատների ու բարեկամների հետ երկար խոսել է, հետո ասել՝ մամ ջան, ամեն ինչ լավա, լավ մնացեք, հետո կզանգեմ։ Դա եղել է Էրիկի վերջին զանգն ու խոսքերը...
Նոյեմբերի 2-ի իր ծննդյան օրվա գիշերը լույս 3 ին Էրիկին տեղափոխել են Մարտունի 2, որտեղ ընթանում էին թեժ մարտեր։Չնայած Էրիկը հրետանավոր էր, բայց ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «Տղեք, դուք փախեք, դուք գնացեք, կասեք կգան ինձ կտանեն էստեղից»։ Ավաղ, դա եղավ Էրիկի վերջին խոսքն ու շունչը։ Նա զոհվել է նոյեմբերի 3-ին։ Խաղաղություն անմեղ հոգուտ, մեր քաջ զինվոր։ Էրիկը պարգևատրվել է Հետմահու Արիություն մեդալով (Մարտական ծառայություն), Հայաստանի Հանրապետություն «Մարտական Խաչ» մեդալով, իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։
#Հավերժ_Փառք_ու_խոնարհում
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 348+
348+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)