211652_close_icon
views-count82030 դիտում article-date 10:58 20-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհին. Nissan Tiida-ն տապալել է գովազդային վահանակը, շրջել սառնարանները և բախվել «Դոն» խանութի սանդուղքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10–ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում չմշակված ճանապարհի պատճառով  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դոն» մթերային խանութի գովազդային վահանակին, դրսում տեղադրված սառնարաններին և հայտնվել խանութի սանդուղքների մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի  տեսուչներ Լևոն Թևոսյանն ու Կարեն Գրիգորյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում  կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վարորդը  երիտասարդ աղջիկ է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր