100710 դիտում
09:40 13-01-2022
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Nissan Tiida-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Մքոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում:
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վնասված սյունը փոխելու ուղղությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը:
Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին ձյունը մաքրած և ճանապարհը աղ ու ավազով մշակված է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+