Կադիրովը «վերջնագիր է ներկայացրել» ուկրաինացի ազգայնականներին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում գրել է, թե ուկրաինացի ազգայնականները պետք է կամավոր վայր դնեն զենքը և կրեն արժանի պատիժ, հակառակ դեպքում կկիրառվեն պատժիչ գործողություններ։
«Ուզում եմ դիմել բոլոր ազգայնականներին և շեյթաններին։ Կարող եք ձեր ապաստարաններից հաչալ, որքան ուզում եք։ Ավելին դուք ֆիզիկապես և հոգեբանորեն չեք կարող անել։ Շրջանները մեկը մյուսի հետևից մաքրվում են։ Կամ կամավոր կերպով վայր եք դնում զենքը և ստանում հասանելիք պատիժը, կամ մենք ձեզ հարվածելով վայր ենք գցում»,-գրել է նա։
Մարտի 17-ին Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինա է ուղարկելու հազար կամավորականների։