211652_close_icon
views-count36992 դիտում article-date 16:58 18-03-2022

Արտակարգ իրավիճակ՝ Նորք Մարաշում. «Վեոլիա Ջրի» փոխարեն կեղտաջրերով խցանված կոյուղատարերը մաքրում են Նորք Մարաշի թաղապետարանն ու Soft Construct ընկերությունը, տարածքում տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանն ու նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը բնակիչների ահազանգով հերթական անգամ այցելել են Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ահազանգել են թաղապետարան և հայտնել, որ «Վեոլիա Ջրի» աշխատակիցների փնթի ու թերի գործողությունների արդյունքում հերթական անգամ նշված փողոցի 91 հասցեի մոտ դիտահորերը լցվել են, ու կեղտաջուրը ողողել է ճանապարհը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «4 ամսից ավելի է, էս վիճակն է տիրում։ Մեռանք Վեոլիա Ջուր զանգելով. ասում են՝ դա մեր գործը չի։ Փողոցով մի ամբողջ կոյուղատար է անցնում, Վեոլիան ասում է՝ մերը չ, սովետի ժամանակվա սարքած կոյուղագծեր են։ Հետաքրքիր է՝ կարո՞ղ ա ձեր որոշ աշխատակիցների ուղեղները սպրիչով հանած ա։ Ո՞նց կարող ա պատահի, որ 21-րդ դարում նման վիճակ լինի։ Մենակ 4 անգամ ականատես ենք եղել, որ Նորք Մարաշի թաղապետարանը ոնց ա էկել, խցանված կոյուղատարը մաքրել, բայց մի ամիս չանցած՝ նորից լցվել ա ու 3 անգամ էլ Soft Construct ընկերության աշխատակիցներն են վերացրել խնդիրը։ Իսկ մենք՝ որպես բնակիչիներ ու սպառողներ, փող ենք մուծում Վեոլիա Ջրին։ Ստացվում է՝ Վեոլիա Ջուրը հայտնվել է Պույ-պույ մկնիկի օրը, երբ մուկը հայտնվել էր կոկոսի մեջ ու այնքան էր համտեսել միջի պարունակությունը, որ տռզել, չէր կարողանում  կոկոսից դուրս գալ, ու մենք վճարում ենք Վեոլիային, փոխարենը թաղապետարանին ու ինչ-որ ընկերության ենք խնդրում, որ խնդիրը վերացնեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչական շրջանի ղեկավար Է. Ղազարյանը տեղում հանձնարարեց կոմունալ բաժնի պետին, որպեսզի հերթական անգամ թաղապետարանը իր միջոցների հաշվին խնդիրը վերացնի, ու հիմա կոմունալ բաժնի պետը հեռախոսով ինչ-որ մարդկանց հետ է կապնվել, հավանաբար, հատուկ տեխնիկայի տերերի, որպեսզի գան ու խցանված դիտահորերը մաքրեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր