Փոխոստիկանապետը վստահեցնում է, որ ՀՀ ոստիկանությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին. News.am
ՀՀ ոստիկանությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հայտնում է News.am-ը։
Հարցին ի պատասխան, որ իշխանական որոշ պատգամավորներ ընտրություններին աջակցության համար խոստանում են նշանակել պարեկապահակային ծառայությունում՝ Ֆիդանյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը մինչ օրս նման տեղեկություն չի ստացել։ «Կխնդրեմ ոստիկանությանը տեղեկատվությունը տրամադրել, եթե այդպիսին կա»,- հավելեց փոխոստիկանապետը։
Ֆիդանյանը վստահեցրեց, որ պարեկային ծառայություն ընդունվելու հստակ կարգ կա՝ մասնակցություն հնգամսյա դասընթացներին, քննություններ եւ նշանակումներ դրանց արդյունքներով։ «Ոստիկանությունը քաղաքական գործունեություն չի իրականացնում»,- վստահեցրեց Ֆիդանյանը։
Մինչդեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ պարեկային ծառայություն, նույնիսկ` քննությունների լավ արդյունքներով, չեն վերցնում տղաների, ում հարազատները կամ իրենք երբեւէ որեւէ քննադատություն են հնչեցրել իշխանությունների գործողությունների վերաբերյալ։