211652_close_icon

Հասարակությունը լռությամբ ժխտելով իր մասնակցությունը 2018-ից հետո տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին` դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին. կա՞ արդյոք ելք, վստահ եմ, որ կա, անկասկած՝ այո՛. Միքայել Մինասյան

views-count775 դիտում article-date 23:19 01-06-2025
Ժամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային:

Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Եվ, ուրեմն, ինչո՞ւ է անցյալը, այսինքն՝ պատմությունը, նման զայրույթ է առաջացնում։ Որովհետև պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ:

Նա ոչինչ չի սովորեցնում, բայց դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար։ 

Իսկ ի՞նչ են անում ազգերը, երբ այլևս հնարավոր չէ խուսափել հետևանքներից, բայց իրականությունը փոխելու ուժ չի մնացել:

Այդ ժամանակ ակտիվանում է կոլեկտիվ հորինվածքի պաշտպանական մեխանիզմը։ Հորինվում է «նոր» պատմություն, խեղաթյուրվում են փաստերը, հասարակությունը գիտակցաբար մերժում է սեփական սուբյեկտիվությունը՝ հօգուտ զոհականության*՝ այսինքն՝ «մենք հանգամանքների զոհ ենք»։ 

Այն դադարում է լինել գործող անձ և վերածվում օբյեկտի՝ հավերժական զոհի։

Չէ՞ որ դա այնքան հարմար է։

2016 թվականից (և հատկապես 2018 թվականից) Հայաստանում չի եղել մի բան, որի մասին չզգուշացվեր, չգրվեր, չխոսվեր։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել (և տեղի է ունենում), հրապարակայնորեն է արվել, գրանցվել իրական ժամանակում և աջակցվել մեծամասնության կողմից։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այն գործընթացների արդյունքն է, որոնցում ակտիվորեն մասնակցել է ամբողջ հասարակությունը:

Եվ այստեղ գլխավորը չսխալվելն է՝ հասարակությունը չի դադարեցրել իր մասնակցությունը. լռությամբ, ժխտելով իր մասնակցությունը տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին, այս ամբողջ էսկապիզմով (խուսափում կյանքում տհաճ իրողությունից-Խմբ.), այն դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին։ 

Կա՞ արդյոք ելք: Վստահ եմ, որ կա: Անկասկած՝ այո՛։

զոհականություն՝ աշխարհայացք կամ վարքային վերաբերմունք, որի դեպքում մարդն իրեն համարում է բացառապես հանգամանքների զոհ, հաճախ խուսափելով պատասխանատվությունից։

Հ.Գ. Շնորհակալություն Չեսթերթոնին, Կլյուչևսկուն և Ռեմարկին, որոնց պատահական հանդիպած մտքերը դասավորվեցին այս գրառման մեջ»:

Նմանատիպ նյութեր