211652_close_icon
views-count1610 դիտում article-date 17:42 15-03-2022

Պատժամիջոցների պատճառով «Չելսին» խնդրել է «Միդլսբրոյի» հետ գավաթային հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների

«Չելսին» խնդրել է «Միդլսբրոյի» հետ հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների:
 
Ակումբը հայտնել է, որ Անգլիայի 1/4 եզրափակիչ խաղի համար իր երկրպագուներին չի կարող տոմսեր վաճառել՝ պատժամիջոցների պատճառով:
 
«Մրցաշարի համար կարևոր է, որպեսզի «Միդլսբրոյի» հետ հանդիպումը կայանա, սակայն մենք մեծ դժկամությամբ Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիային խնդրում ենք հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների՝ հանուն մարզական արդարության:
 
Մենք կարծում ենք, որ ներկա իրավիճակում դա գործելու ամենաարդար ձևն է», նշված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:
 
«Միդլսբրո» - «Չելսի» հանդիպումը կայանալու է մարտի 19-ին:

Նմանատիպ նյութեր