Փհենյանում Հյուս. Կորեայի և Հարավ. Կորեայի միջև հանդիպումն անցել է առանց հանդիսականների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փհենյանում կայացավ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հանդիպումը (0:0)՝ 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում:
Հանդիպմանը ներկա է եղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Ուշագրավ է, որ խաղի ուղիղ հեռարձակում չի եղել, հանդիպմանը թույլ չեն ներկա լինել հարավկորեացի երկրպագուներն ու արտասահմանյան լրատվամիջոցները:
Ավելին, սպասվում էր, որ Կիմ Իր Սենի անվան 50 հազարանոց ստադիոն կայցելի առնվազն 40 հազ. հանդիսական, սակայն արդյունքում խաղն ընթացավ առանց հանդիսականների` բացառությամբ զինվորականների:
Սա Հյուսիսային Կորեայի տարածքում երկու հարևան երկրների միջև առաջին հանդիպումն էր 1990 թվականից ի վեր: