Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ԿԳՄՍ նախարարի հետ միասին այցելել են Չարենցի տուն-թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:
Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:
Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի համար և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար: