211652_close_icon

Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի տուն-թանգարան

views-count598 դիտում article-date 21:29 05-06-2025
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը:

Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը:

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել թանգարանի դերն ու առաքելությունը Փարաջանով արվեստագետի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու գործում: Նա նաև թանգարանի տպավորությունների մատյանում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր տպավորությունները:

Նմանատիպ նյութեր