211652_close_icon
views-count36583 դիտում article-date 14:45 13-03-2022

«Երևան Սիթի»-ում գնաճ չկա. Սամվել Ալեքսանյան

Tert.am-ը գրում է. Ես «պալիտիկայի» մեջ չկամ․ այս մասին իրեն մոտեցող լրագրողներին տեսնելով՝ հայտարարել է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը հրավիրված է եղել ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը։

Լրագրողները փորձել են գործարարից հետաքրքրվել՝ ինչո՞ւ է իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում թանկացել շաքարավազը, ալյուրն ու այլ ապրանքները։

«Երևան Սիթիում գնաճ չկա»,-ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր