116432 դիտում
11:25 12-03-2022
Երևանում գործող հայտնի հյուրանոցներից մեկում մաքրուհին գողացել է ՌԴ զբոսաշրջիկների 2000 դոլարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 23։40-ին ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին, ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
4055 դիտում
23:58 08-01-2016
Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում. կա 3 զոհ, 3 վիրավոր
2371 դիտում
19:06 07-09-2019
Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին. ոստիկանության բացահայտումը
26465 դիտում
21:46 28-12-2021
Մաքրուհին «մաքրել է» պաշտոնյաների՝ իրեն վստահված բնակարանների ոսկյա զարդերը. Aravot.am
Այս բաժնից
3454 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)