211652_close_icon
views-count1936 դիտում article-date 11:16 12-08-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարներին հաջողվել է ողջ գիշեր կատարած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել Մայմեխ սարից իջնելիս մոլորված 12 հոգանոց խմբի անդամներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի Մայրասարի տարածքում 12 հոգանոց խմբով բարձրացել են Մայմեխ սար, իսկ վերադարձի ճանապարհին մոլորվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից և Վանաձոր թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները ողջ գիշեր կատարել են որոնողական աշխատանքներ և լուսադեմին՝ ժամը 06։00-ի սահմաններում, խմբին հայտնաբերել են։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր