Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Անհայտ զինված անձինք կրակ են բացել Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ արտասահմանցի զբոսաշրջիկներ են բնակվում: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Տեղի անվտանգության աղբյուրների պնդմամբ` հարձակում իրականացնողները ժամանել են ծովով: Հարձակման հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր:
Նշվում է, որ վիրավորները հյուրանոցում բնակվող զբոսաշրջիկներ են: