211652_close_icon
views-count1690 դիտում article-date 16:19 12-08-2026

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Արցախի փողոցում գտնվող պահեստային հատվածներից մեկի բակում հրդեհ է բռնկվել անկողնային պարագաներով բարձված բեռնատարում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 2-րդ, 3-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր