211652_close_icon
views-count2383 դիտում article-date 17:38 12-08-2026

Մինչ Տիգրան Ավինյանը պայքարում է Երևանում տրանսպորտային քաոսը վերացնելու համար, Շենգավիթի թաղապետի ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի անգործության պատճառով ուղևորները կամ պիտի Մաուգլի լինեն, կամ օգտագործեն թռչող գորգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ խիստ հանձնարարականներ է տալիս նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև Տրանսպորտի վարչությանը, որպեսզի նրանք ցուցաբերեն հետևողականություն, որ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառներում անհարմար իրավիճակներ չստեղծվեն տրանսպորտի վարորդների և ուղևորների համար։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ամիս է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ տևական ժամանակ է Շենգավիթ վարչական շրջանում Բագրատունյաց 17 հասցեում՝ ժողովրդին հայտնի Նժդեհի հրապարակում, կանգառի տարածքը վերածվել է անհաղթահարելի մի վայրի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոբուսները, ժամանելով նշված կանգառ, չեն կարողանում մոտենալ ուղևորներին, իսկ ուղևորներն էլ դառնում են կամ Մաուգլի, կամ նրանց համար պետք է թռչող գորգ լինի, որ այդ գորգի միջոցով մտնեն տրանսպորտ։ Ու պատճառը ասֆալտի տակից դուրս եկող կասկածելի ինչ-որ ջուր է։ Շատերը փորձում են իմանալ՝ խմելո՞ւ, ոռոգմա՞ն, թե՞ կոյուղու ջուր է, բայց որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի և կոմունալ վարչությունները շատ արագ պետք է վերացնեն խոտանը, դա ակնհայտ է։ Ու դա է պատճառը, որ քաղաքային տրանսպորտը ստիպված երկրորդ շարքում է կայանում, ինչն էլ առաջացնում է հսկայական խցանում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր