211652_close_icon
views-count2374 դիտում article-date 19:06 07-09-2019

Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին. ոստիկանության բացահայտումը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ: Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր