211652_close_icon
views-count1741 դիտում article-date 16:02 12-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ Երևանի գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «Mazda»-ի օրինախախտ վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հետախուզական հատուկ խմբի պարեկները շարունակում են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր Երևանում չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ օրեր առաջ Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի մոտ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները և վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ հետախուզական հատուկ խմբի պարեկները կարճ ժամանակում ճշտում են նշված  ավտոմեքենայի համարանիշը և հայտնաբերում ոչ միայն օրինախախտ վարորդին, այլ նաև նրա կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն արձանագրող տեսանյութ, ինչի համար նա ենթարկվում է վարչական պատասխանատվության, այն է՝ «վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ» և նրա նկատմամբ կիրառվել է 4 տուգանային միավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրինախախտ վարորդը Երևանի բնակիչ 58-ամյա Գագիկ Մ.-ն է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «Mazda»-ի վարորդը խախտում երթևեկության կանոնները։


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր