Հերթական համակարգչային հափշտակությունն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ․ նրանից հափշտակել են խոշոր չափի գումար
Օգոստոսի 5-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն է դիմել Շիրակի մարզի 55-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 2 տարբեր հեռախոսահամարներից զանգահարել են իրեն, ապա ներկայացել որպես «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից ու հայտնել են, որ կապերը բարելավելու նպատակով անհրաժեշտ է իր բջջային հեռախոսում կատարել կարգավորումներ։
Արդեն քրեական ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ դրանից հետո իրեն ակնհայտ հանգամանքներում «Ամիօ» բանկ ՓԲԸ-ից իր անունով ձևակերպվել է խոշոր չափի գումարի վարկ, որն այնուհետև փոխանցվել է իրեն անծանոթ այլ հաշվեհամարների։ Իսկ այդ մասին ինքը տեղեկացել է օգոստոսի 2-ին, երբ իր բջջային հեռախոսին հաղորդագրություն է ստացել։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին «Ամիօ» բանկի բազմաթիվ հաճախորդներ հայտնվում են համակարգչային հափշտակություն և խարդախություն կատարողների որոգայթում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։