211652_close_icon

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է

views-count1780 դիտում article-date 22:05 07-03-2022

Tert.am-ը գրում է. ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։

Բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում և տևել են գրեթե 3 ժամ։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Նաև շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հարցերի, այդ թվում՝ հրադադարի շուրջ։

Նշենք, որ ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:

Նմանատիպ նյութեր