211652_close_icon
views-count2556 դիտում article-date 11:37 03-03-2022

Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոբերտ Ղուկասյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ մարտի 3-ին կառավարության որոշմամբ կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Նա այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ վարչապետը որոշում էր ստորագրել Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ Սյունիքի մարզ գործուղելու մասին։

Այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված է նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնից ազատելու մասին հարցը։

Նմանատիպ նյութեր