211652_close_icon
views-count1261 դիտում article-date 10:21 02-03-2022

ԱԺ նիստը՝ ուղիղ. քննարկվելու է ՀՀ նախագահի ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է մարտի 1-ին մեկնարկած նիստի աշխատանքները:

 Ազգային ժողովը կքննարկի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։ ՀՀ նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի պատգամավորները կընտրեն նաև Հաշվեքննիչ պալատի նախագահին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնի համար թեկնածու է առաջադրել Ատոմ Ջանջուղազյանին։ Ազգային ժողովի նիստերի աշխատանքներում ընդգրկված է 29 հարց:

Մարտի 2-ին կկայանա Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը։

Խորհրդարանը արդեն իսկ քննարկել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր