211652_close_icon
views-count1661 դիտում article-date 12:41 01-03-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։

Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր