211652_close_icon
views-count2054 դիտում article-date 11:26 01-03-2022

Տաթեւի համայնքապետարանում ապօրինի՞ մրցույթ, թե՞․․․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, «ՄԻՊ իրավապաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Խաչատրյանն օրեր առաջ ահազանգել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Տաթեւ համայնքի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում՝ հանձնաժողովն ապօրինի որոշում է կայացրել։ Հանձնաժողովի որոշմամբ ընտրված աշխատակազմի քարտուղարը տվյալ ոլորտում չի ունեցել վերջին երկու տարվա աշխատանքային փորձ, ինչը նշանակում է, որ խախտվել են մրցույթ անցկացնելու սահմանված կանոնները:

Ոստիկանությունը պարզել է, որ Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տաթեւի համայնքի ղեկավար Սամվել Լալայանի որոշմամբ անցկացված մրցույթում հաղթող ճանաչված Մարի Թեւոսյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրով սահմանված վերջին 4 տարվա ընթացքում հայեցողական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժը ձեռք է բերել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի(հայեցողական պաշտոն) պահանջների խախտմամբ։

Տաթեւ համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի 2019թ. հունվարի 10-ի կարգադրությամբ Մարի Թեւոսյանը նշանակվել էր Տաթեւ համայնքի ղեկավարի խորհրդական՝ խախտելով նշված պաշտոնի անձնագրով պահանջվող պայմանները։

Պարզվել է նաեւ, որ Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար այս տարվա հունվարի 5-ին կայացած մրցույթի ժամանակ իրավասու պաշտոնատար անձինք՝ համայնքապետն ու ավագանու մի քանի անդամ տեղյակ են եղել Մ.Թեւոսյանի կողմից օրենքի խախտմամբ աշխատանքային ստաժ ձեռք բերելու մասին։ Սակայն, այդքանից հետո թույլատրել են նրան մասնակցել մրցույթին՝ քվեարկելով նրա օգտին, որի արդյունքում Մարի Թեւոսյանը նշանակվել է աշխատակազմի քարտուղար: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաբյուր կայքում;

Նմանատիպ նյութեր